Այսօր քաղաքական կյանքում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ` Քոչարյանը վերջապես հայտարարություն արեց, որ չի բացառում իր մեծ քաղաքականություն վերադարձը, ինչն էլ իր հերթին տրամաբանական է, որ խառնաշփոթ առաջացրեց ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության շարքերում, քանի որ Քոչարյանի կառավարման տաս տարիների ընթացքում Հայաստանն առաջ էր գնում վստահ քայլերով, իսկ այս երեք տարվա ընթացքում ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ միայն խոսում են: Այսօր նույնպես ՀԱԿ-ի հերթական մենախոսության օրն էր, և մենք որպես դիտորդ նայում էինք այդ բեմական ներկայացումը, և ծիծաղելի էր, երբ Նիկոլը շատ վստահ հայտարարեց հրապարակում դիտորդ չլինելու մասին, այնինչ միայն մենք, որ գնացել էինք զուտ որպես դիտորդ վեց հոգի էինք: Ծիծաղելի երևույթներն այդքանով չվերջացան, անհասկանալի էր, թե ինչի են մարդկանց ծափերն ու գոռոցներն ապահովում ձայնագրությունները, այլ ոչ թե հավաքված մարդիկ, դրան ենք գումարում ռեմիքս արված հայկական ու ժամանակակից էլէկտրո ոճի երաժշտությունը և կարող ենք հանգիստ խղճով այսուհետ այդ միտինգ կոչեցյալներն անվանել <խնջույք>, որտեղ երբեմն խոսում են քաղաքական թեմաներով, բայց միայն խոսում են, դրանից առավել ուրիշ լուրջ քայլի մասին խոսելն անգամ ավելորդ է: Պարզ դարձավ նաև, որ ցուցարարներն այդքան էլ չեն հարգում Լևոն պապիկի խոսքերն ու պահանջը, քանի որ նա նախկին ցույցի ժամանակ պահանջել էր մարդկանցից, որ ամեն մեկն իր հետ ևս չորս հոգի բերի, բայց այսօր ավելի քիչ հանդիսատես կար թատերահրապարակում, քան նախկին բեմականացման ժամանակ: Այս ամենն էլ բավական չէր, ՀԱԿ-ը հայտարարեց, թե իշխանությունն է ցանկացել երկխոսել նրանց հետ, այլ ոչ թե իրենք, պարզվում է մեր ընդդիմության ներկայացուցիչները նույնիսկ իրենց նախկին ելույթներն ու ճառերը չեն հիշում: ԼՏՊ-ի այսօրվա ներկայացումը քսան բալանոց համակարգում կարելի է գնահատել` տաս, այն էլ DJ-ական վարպետության համար: Կար նաև մի շատ անհասկանալի դրոշ` անարխիայի դրոշը, որի այդտեղ հայտնվելը համենայն դեպս մեզ համար անհասկանալի ու անտրամաբանական էր: Վերջում էլ արդեն պարզ դարձավ, որ ՀԱԿ-ն իրոք մտահոգված է Քոչարյանի այսօրվա հայտարարությունից, քանզի առաջարկեց շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել` այդ կերպ գոնե կկարողանա պահել իր արդեն բավականին քչացած հետևորդներին և կօգնի իր սիրելի Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս կարողանա պահել իր խարխլված դիրքերը:
P.S.Կարծում ենք, որ իշխանությունն էլ արդեն ունի մտահոգվելու լուրջ առիթ, ՀԱԿ-ից բացի նրանց պետք է գալու ուրիշ արհեստական ընդդիմություն, քանզի վերջինս արդեն սպառել է իրեն: Մենք էլ մինչև վերջ չհասկացանք, թե ինչը՞ սկսվեց, երևի պարելու մասին էր խոսքը, մանավանդ որ որոշ մարդիկ լավ էլ շարժվում էին ռիթմի տակ:
P.S.Կարծում ենք, որ իշխանությունն էլ արդեն ունի մտահոգվելու լուրջ առիթ, ՀԱԿ-ից բացի նրանց պետք է գալու ուրիշ արհեստական ընդդիմություն, քանզի վերջինս արդեն սպառել է իրեն: Մենք էլ մինչև վերջ չհասկացանք, թե ինչը՞ սկսվեց, երևի պարելու մասին էր խոսքը, մանավանդ որ որոշ մարդիկ լավ էլ շարժվում էին ռիթմի տակ:
No comments:
Post a Comment