Մշակույթ





Այս օրերի ընթացքում Երևանում ակտիվություն էր.  քաղաքական մթնոլորտում էր մշտականից մի փոքր ավելի անտրամաբանական վիճակ: ՀԱԿ-ին հատուկ հնարավորություն ընձեռնվեց Ֆրանսիայի նախագահի առջև էլ իր անտրամաբանական միտինգները շարունակելը: ՀԱԿ-ն արդեն այնքան է կենտրոնացել միայն ինքն իր նպատակների և շահերի վրա, որ  ոչ միայն հաշվի չի առնում, թե  Հայաստանն ինչ դեմքով հանդես կգա արտաքին աշխարհի առջև, այլ նաև բառիս բուն իմաստով թքած ունի ժողովրդի և հայության  համար ազգանվեր գործունեություն ծավալած գործիչների վրա: Նախ, ցանկանում ենք ցավակցել հայ ազգին, ինչպես նաև Վանուշ Խանամիրյանի ընտանիքին, չնայած, որ Վանուշ Խանամիրյանին կարելի է անմահների շարքին դասել, քանզի նա միշտ կմնա հայ ազգի հիշողության մեջ` որպես հայկական պարարվեստի կարկառուն ներկայացուցիչ և մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն: Այս ամենը հաշվի առնելով, ՀԱԿ-ը գոնե մարդկային հատկանիշներից ելնելով պարտավոր էր մի օրով դադարեցնել իր միտինգ կոչվող բեմականացումը: Այնպես ստացվեց, որ իշխանությունն էլ իր հերթին այնքան կարողություն չունեցավ մշակույթի գործչին ըստ արժանվույն հրաժեշտ տալու համար ամեն ինչ ձեռնարկել և իրականացնել: Լինելով հայ` մենք հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար իրոք ցավալի է, երբ արդեն որևէ կուսակցություն կորցնում է իր հարգանքը ազգի մեծերի հանդեպ, իշխանությունն էլ իր հերթին չի կարողանում իր ազգի վաստակավոր զավակի հրաժեշտի արարողության կազմակերպման համար բանակցություններում հաղթող դառնալ, դա արդեն խոսում է ընդդիմության ազգնուրացության և իշխանության թուլության մասին: Վերջում էլ ավելացնենք, որ նույնիսկ ամենասարսափելի պատերազմների ժամանակ, երբ անհրաժեշտություն էր լինում, պատերազմը դադարեցվում էր որոշ ժամանակով, փաստորեն ստացվում է, որ ՀԱԿ-ի միտինգը պատերազմից էլ սուրբ բան է դարձել Լևոնի և իր մտերիմների համար, և եթե մի օր Լևոնականները  չլսեն, թե ինչքան է փոշմանել Լևոն պապին քաղաքականություն մտնելու համար, երևի հոգեբանական անբավարարվածություն կառաջանա նրանց մոտ:

P.S.Անկախ քաղաքկան կողմնորոշումից եկեք չմոռանանք, որ հայ ենք և հարգենք ինքներս մեզ ու մեր մեծերին....


Հայկական ծագմամբ ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Ֆիորին մասնակցել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված` Մարսելի Ֆարո պալատում կայացած գալա-երեկոյին: Այդ կապակցությամբ նա հարցազրույց է տվել «La Provence» թերթին, որը ներկայացնում ենք ստորեւ.
Ինչո՞ւ եք Դուք մասնակցում այս միջացառմանը: Պարտքի զգացումի՞ց, թե՞ հաճույքով:
Պարզապես նրա համար, որ Հայաստանն իմ երակներում է: Իմ արյան կեսը պատկանում է այդ հրաշալի ժողովրդին:
Դուք թե կորսիկական, թե հայկական ծագում ունեք` սերում եք երկու ուժեղ ժողովուրդներից: Ո՞ր մշակույթն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ:
Երկուսն էլ: Ես ստացել եմ, կարծում եմ, շատ լավ դաստիարակություն ինչպես կորսիկական, այնպես էլ հայկական կողմից:  Ես պաշտում եմ հորս, եւ գիտեմ, թե դա որոքան կարեւոր է նրա  համար:
Թեկուզ փոքրիկ նախապատվություն չկա՞:
Ես մրցակցության մեջ չեմ, ես մեկ ներդրումն ընդդեմ մյուսի չեմ դիտարկում,  այլ ավելի շատ, մեկը մյուսի հետ: Դա ճիշտ է` երկու ուժեղ ժողովուրդներ, եւ յուրաքանչյուրում ես գտնում եմ ինչ-որ բան ինձ համար: Երկու կողմից էլ իսկական մարդիկ են: Եւ դա ինձ ամենից շատն է հուզում:
Երիտասարդ սերունդն ո՞ւնի նոր միջոց իրեն դրսեւորելու:
Այո, երիտասրադությունն ինչ-որ բան ուզում է ստեղծել  ցանկացած դեպքում: Կա նաեւ համերաշխություն: Հայ համայքն ինձ շատ է օգնել, երբ ես նոր էի սկսում` ինձ հնարավորություն տալով երգել բոլոր տոնակատարություններին: Ինձ ուղեկցում էին, որպեսզի ես կարողանամ իմ գործը կատարել արվեստի բոլոր կանոններին համապատասխան: Ես ուզում եմ նրանց երախտագիտություն հայտել մեծագույն հաճույքով:
Ինչո՞ւ Դուք ընտրեցիք Ֆիորի եւ ոչ Ձեր հայկական ազգանունը:
Որովհետեւ ես ամեն անգամ բախվում էի նույն խնդրին. տեսնում էի, ինչպես են իմ ազգանունը գրում անհեթեթ ձեւերով: Շուշայան. դա այնքան էլ բարդ չէ:  Ինձ համար ամեն անգամ ցավալի էր տեսնել, թե ինչպես են խեղաթյուրում իմ ազգանունը: Ես մենակ չորոշեցի վերցնել մորական ազգանունը: Գնացի հորս մոտ եւ ասացի. «Գիտես, Ֆիորին ավելի հեշտ է»: Նա ասաց. «Արա, ինչ ուզում ես»: Նա ինձ հրաշալի հասկացավ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Կարեն Գրիգորյանի հեղինակային երեկոն Լոնդոնում
Լոնդոնի Ֆիլհարմոնիա Օրքեստրի մասնակցությամբ և Մարիուս Ստրավինսկիի խմբավարությամբ  սեպտեմբերի 1-ին Լոնդոնի «Royal Festival Hall» համերգասրահում տեղի կունենա հայ կոմպոզիտոր Կարեն Գրիգորյանի հեղինակային երեկոն, որը նվիրված է ՀՀ 20-ամյակին, համերգի ընթացքում ելույթ է ունենալու նաև հայ  երգչուհի Ջուսը:  Ծրագիրը կազմակերպվում է Բրիտանիայի Հայ Առաքելական եկեղեցու և Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ: Նախագծի կազմակերպիչն է անգլիական «Ինվերս» ընկերությունը, իսկ ինֆորմացիոն գործընկերը` Luxery ամսագիրը: Համերգը կցուցադրվի Հանրային Հեռուստաընկերության եթերում:



Ռոք համերգ Երևանում

Օգոստոսի 26-ից 28 Երևանում առաջին անգամ կանցկացվի Yerevan summer music երգի փառատոնը, որտեղ ակնկալվում է վրացական ռոք խմբեր Tako and Green-Mama-ի մասնակցությունը: Նրանք հանդես կգան 45 րոպեանոց ծրագրով: Իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաև ռոք խմբեր Հայաստանից, Դանիայից, Գերմանիայից, Իտալիայից եւ Մեծ Բրիտանիայից:



Առաջին համեղ մրցույթը Հայաստանում

Խոհարարների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդալյանը հայտնել է, որ 3 օր` մինչև հոկտեմբերի 22ը, Հայաստանում առաջին անգամ, հավանաբար Հյուսիսային պողոտայում,  կնշվի խոհարարների միջազգային օրը, որտեղ կհամտեսվեն ամենաքիչը 22 երկրի ճաշատեսակներ: Մասնակցելու ցանկություն էին հայտնել 95 երկրների խոհարարների ասոցիացիայի անդամներ, սակայն տեխնիկական պատճառներով նրանք բոլորը չեն կարող մասնակցել: Ազգային ճաշատեսակները ներկայացվելու էին մրցույթի ձևով: Խոհարարների հայկական ասոցացիան արդեն հայտ է ներկայացրել Ավագ խոհարարների միավորումների համաշխարահային ասոցիացիայի անդամ դառնալու համար, որը կհաստատվի սեպտեմբերին:



Մշակույթի նախարարը չի գնացել Ջիվան Գասպարյանի վերջին համերգին

Օգոստոսի 15ին <Արամ Խաչատրյան> համերգասրահում Ջիվան Գասպարյանի մենահամերգն էր: Հրավիրված էին կառավարության բոլոր ներկայացուցիչները, սակայն անգամ մշակույթի նախարարը չէր եկել: Ներկա էին միայն Սերգեյ Ավետիսյանը և Աշոտ Աղաբաբյանը: Ըստ որոշ տեղեկությունների սա նրա վերջին մենահամերգն էր: Ջիվան Գասպարյանը որոշել է թողնել բեմը:




Սերժ Թանկյանը չի գնա Եվրատեսիլ...
Այն հարցին, թե կմասնակցի արդյոք System Of a Down-ը Եվրատեսիլին, Սերժ Թանկյանը բացասական պատասխան է տվել` հայտնելով, որ ողջ աղմուկն առաջացել է այն ժամանակ, երբ Ֆինլանդիայում լրագրողը նրան տվել այս նույն հարցն է տվել, իսկ ինքը, նույնիսկ չիմանալով <Եվրոտեսիլ> մրցույթի մասին, հարցրել է, թե ինչ է այն, ու դրանից հետո լրագրողը գրել է, որ նա մասնակցելու է Եվրատեսիլին, ինչի համար Սերժ Թանկյանը հետագայում հերքում է պահանջել: «Հետաքրքիր բան եղավ, այդ հարցը թուրքական պառլամենտի մեջ խոսված էր»,- ասել է Սերժ Թանկյանը և նշել, որ դա քաղաքական տեսանկյունից լավ գաղափար է:

P.S.Մենք մեր կողմից ավելացնենք, որ կուզենայինք Սերժ Թանկյանին տեսնել որպես Հայաստանի մասնակից, մնում է միայն մտածել` ոնց համոզենք, որ նա համաձայնի:)


Մի քիչ ավելի մշակութային դառնալը չէր խանգարի

Վերջապես մի հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ,որը համախմբեց հազարավոր հայերի: Խոսքը Թումո տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողության մասին է: Վաղուց նույն վայրում այդքան շատ հայ չէր հավաքվել: Համերգն սկսեց Դորիանս խումբը, որի հայտնվելը բեմի վրա մեծ աշխուժություն առաջ բերեց: Ինչպես ճիշտ նկատեց հաղորդավարը, Դորիանսը համաշխարհային մակարդակի ռոք երաժշտություն է ստեղծում, և ապա ավելացրեց, որ նման բարձրորակ երաժշտությանը չի կարող վատ երաժշտություն հաջորդել: Այս խոսքերն ապացուցեց հանդիսատեսի նոր հոսքը, որը, հակառակ այլ համեգների, գնալով շատանում էր: Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, բավականին ժամանակ ձգձգելուց հետո, բեմ բարձրացավ Սերժ Թանկյանը: Համերգը շատ լավ անցավ, բայց հիմա իջնենք բեմից ու տանք մեր <համախմբված> հայերի իսկական նկարագրությունը. մարդիկ, որ եկել նստել են խոտերին, չեն մոռացել իրենց հետ բերել ադյալներ( կներեք հայերեն տարբերակը չգիտեմ), ադյալի վրա նստել են, ձեռքներին էլ բուտերբրոդներ ու գարեջուր, մի հատ կծում են, մի կում խմում ու պատմում օրվա դեպքերից: Մի աղջիկ էր կանգնած հետևումս, ով  ինձ թույլ չտալով լսել Դորիանսի կատարումը, փորձում էր բացատրել ընկերոջը, թե բազմության մեջ կոնկրետ որ անկյունում  է ինքը կանգնած: Բացատրելը նրա մոտ այդպես էլ չստացվեց,ուստի մինչև համերգի վերջ շարունակվեց այդ խոսակցությունը: Իսկ մի այլ աղջիկ, ով իր ընկերոջն այդ ամբոխի մեջ չկորցնելու բախտավորություն էր ունեցել, ասում էր.<Բայց ինչ ռոմանտիկ ես դու, ես չգիտեի, որ տղան կարող է այնքան ռոմանտիկ լինել, որ համերգը նախընտրի սրճարանից>: Դե հիմա ո?նց բացատրենք, որ եթե համերգն անվճար չլիներ, դու այդտեղ խոտերին նստած չէիր լինի, ի?նչ կապ ունի այստեղ ռոմանտիկան: Իսկ մի քիչ հեռու մեկը քնել էր գետնին պառկած, ու նրան չէին խանգարում անգամ պատահական հարվածները, որ ստանում էր մի տեղում <տիտիկ> չանողներից: Իսկ որոշ մարդիկ, ովքեր եկան համերգի երկրորդ կեսից, նման բացատրություն էին տալիս. <Ախպեր ես եկել եմ ռոք լսեմ, ինչ Դորիանս>: Բայց դե ցանկացած քիչ թե շատ երաժշտությունից տեղեկացված մարդ կհասկանար, որ այդ օրը հենց Դորիանսը ռոք երգեց, իսկ Սերժ Թանկյանի կատարումները սիմֆոնիկ էին: Չգիտեմ առջևում կանգնածների մոտ ինչ վիճակ էր տիրում, բայց նրանք երևի ավելի տեղեկացված էին ռոքից, գոնե Դորիանսի <Ես կուլամ> երգն անգիր գիտեին ու, ի դեպ, լավ էլ երգում էին: Իսկ Սերժ Թանկյանին դիմավորելիս, որքան էլ հաղորդավարը խնդրեց ակտիվ լինել, դիմավորել նրան այնպես, ինչպես ոչ մի տեղ չեն դիմավորել, մեկ է, հնչեցին հասարակ ծափողջույններ և մի քանի բավականչություններ, ու պատճառը ոչ թե նա էր, որ մարդիկ չէին ուզում կամ ալարում էին ավելի ակտիվ լինել, այլ ուղղակի որովհետև ոչ ոք չէր լսում հաղորդավարին: Իսկ դիմացի մասում պետք է որ մարդիկ իրար հրելուց լինեին, քանի որ երգի ժամանակ Սերժ Թանկյանն ինքը ասում էր.<I'm pleased, I'm pleased, մի հրեք>: Բայց այ երբ նետեցին Թումոյի գնդակները, բոլորը աշխուժացան մանկանալու աստիճան ու անգամ հետևում, որտեղ հաստատ գնդակ չէր հասնելու, ամեն գնդակի հետ նստած տեղերից վեր էին կենում ու օդ թռչում, մտածելով, որ դե հրաշքներ լինում են, մեկ էլ տեսար քամին գնդակը քշեց բերեց իրենց մոտ: Լավ է գոնե 3D վիդեոն հետաքրքրեց մարդկանց, երևի զարմացել էին, որ Հայաստանում կարող է նման կենտրոն սռեղծվել: Դե լավ, բավարարվեմ այսքանով, հաշվի առնելով, որ բացման արարողության դրական կողմերի մասին շատ են խոսում: