Մինչ մեր հարգարժան նախագահը մտածում է, թե ինչպես է ընթանալու իր երկար սպասված Կազանում կայանալիք հանդիպումը, արտգործնախարարն էլ բերանը ջուր առած ինչպես միշտ ոչինչ չասող դեմքով հերթական <No comment>-ն է հասարակությանն ի պատասխան տալիս, մարդկանց մեկ այլ բան է մտահոգում: Դե պետք էր հանրությանը որոշ հարցերից շեղելու համար մի բան մտածել` <թանկացնենք Մետրոյի տոմսի գինը, մարդիկ կվրդովվեն, կշեղվեն, մի քանի օր գոնե ժամանակ կշահենք, մինչև տեսնենք ոնց ենք մարսելու էս շիլափլավը>: Այս ամենի մեջ հետաքրքրականը նաև այն է, որ ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներին բացառձակապես չեն հետաքրքրում ժողովրդի հետ կապված հարցերը, մինչդեռ ընդդիմության բուն նպատակը ժողովրդի շահերը պաշտպանելն է, իսկ Մետրոն Երևանում հազարավոր մարդկանց համար հանդիսանում է տրանսպորտային կարևորագույն միջոց: Շատերն այսօր ուղղակի հնարավորություն չունեն հիսուն դրամ ավել վճարել նույնիսկ հացի դիմաց, բայց դե մեր <պրոգրեսիվ> հանրապետության մեջ ամեն ինչ պետք է համապատասխանի <Էլիտարության> կանոններին, բյուջեն էլ լցնել է պետք: Ինչ սարսափելի վիճակում ենք գտնվում, որ բյուջեն արդեն Մետրոյից եկած գումարներով են պատրաստվում լցնել: Իհարկե, իրականում թանկացումների մեջ որևէ բացասական բան չէր լինի, եթե թանկացումների հետ միասին բարձրանային նաև աշխատավարձների, թոշակների չափը և վերջիվերջո ժողովրդի ֆինանսական վիճակն ու կենսական մակարդակը: Այս պարագայում թանկացումներն արդարացված կլինեին, քանի որ երբ բարձրանում են ժողովրդի հնարավորության սահմանները, թանկացումների շնորհիվ կարելի է բյուջե լցնել, բայց սա այդ դեպքը չէ: Սա ավելի շատ կարելի է համեմատել մի ուրիշ երևույթի հետ` ես վաճաոում եմ մեքենա, որի արժեքն է ընդամենը 5000$, հայտնվում է գնորդ, ումից ես պահանջում եմ մեքենայիս դիմաց ինձ վճարել 1000000$: Գնորդը սկզբում մտածում է` կատակում եմ, բայց երբ պարզվում է, որ ես ամենայն լրջությամբ եմ ասում, սկսում է կասկածել իմ հոգեկան աշխարհի նորմալ լինելու վրա: Ես էլ անկեղծության գերզագցումով ասում եմ գնորդին` <Եղբա՜յր, հասկացիր, ինձ հիմա 1000000$ է պետք, դրա համար մեքենայի իրական գինն էական չէ>: Այս նույն սցենարն էլ գործում է Մետրոյի թանկացման պարագայում, ժողովուրդը քաջ գիտակցում է, որ Մետրոյի տոմսի 50 դրամ արժողությունը հենց այն է, ինչ պետք է լիներ, բայց իշխանությանը 100 դրամ է պետք: Դա էլ է հասկանում ժողովուրդը, բայց ախր իշխանությունն էլ պետք է հասկանա, որ ՉԿԱ: Ժողովուրդը մեծ հաճույքով կտար իշխանությանը անհրաժեշտ հարյուր դրամները, եթե վերջիններիս տված աշխատավարձը ոչ միայն հոգար իրենց ծախսերը, այլ ճոխություններ թույլ տալու համար էլ գումար մնար, բայց քանի դեռ 100 դրամն է ճոխություն համարվում միջին աշխատավարձով ապրող հայի համար, նա ոչ միայն պատրաստ չէ նման թանկացման, այլ դա դիտում է որպես անօրինական քայլ, և դա այդպես էլ կա: Ցավալին այն է, որ ունենք իշխանություն, որը մինչ թանկացումներ իրականացնելը, պետք է մտածեր, թե ինչքանով է իր ժողովուրդը պատրաստ դիմակայելու այդ քայլին, գոռգռացող ընդդիմություն, որը չի ալարում ու պատեհ-անպատեհ շարունակաբար նշում է իր ժողովրդի շահերին ծառայելու միֆը, բայց հերթական անգամ ժողովրդի շահերին են կպնում, իսկ ընդդիմությանն ի՞նչ, նա ավելի շուտ մտահոգված է չկայացած երկխոսությամբ, չնայած դա էլ է դեռ հարց` միգուցե երկխոսությունը վաղուց էր կայացել, ու հիմա ուղղակի պետք է ինչքան հնարավոր է շեղել հայերին ավելի լուրջ խնդիրներից` դե Լևոնը ցույց կանի, նորից կխոսի <ավազակապետության> նկատմամբ իր տարած <հաղթանակի> մասին, նորից բողոքներ, խոստումներ ու արդեն հավերժ թվացող, բայց շատ ծիծաղելի բառեր` <պայքար, պայքար, մինչև վերջ>: Հայեր ջան, պայքարեք միմյանց դեմ, թշնամի դարձեք իրար, ցույցերին ամբողջ հոգով գոռացեք, մինչև տեսնենք երբ է Հայաստանը լրիվ հայաթափվելու: Վերջին երեք տարին տեսնելով ուրիշ եզրահանգման չենք էլ կարող գալ: Խոստումները չկատարեցին, գոնե թողնեին ինչ կար, դա էլ մնար, մնում է միայն ճշտենք մեր հարգարժան պարոնայք երբ են պատրաստվում շնչելու համար էլ հարկեր վերցնել` խոսելով իրենց <գերմտածված> և <առաջընթացն> ապահովող որոշումների մասին,: Մետրոյի թանկացումն էլ արդեն ցույց տվեց, որ պետության բյուջեի հույսը փաստորեն համայն հայ ազգի ուսերին է ընկել, ում մասին ոչ ոք չի պատրաստվում մտածել: Այսքանից հետո էլ ասում են Քոչարյանին չեն հիշում, հիշում ենք, այն էլ ինչքան ենք հիշում, ու հույսով սպասում ենք, քանի որ եթե այսպես շարունակվի ոչ միայն ուտելիքի, հագուստի, տրանսպորտային միջոցների և մնացած կենսական անհրաժեշտ պայմաներն ապահովելու համար գումար չենք ունենա, այլ նույնիսկ շնչելն էլ փողով կդառնա, ուղղակի խնդիրը կայանում է նրանում , որ ժողովուրդն այս երեք տարիների ընթացքում ոչ միայն աշխատանքի գերխնդրի առջև կանգնեց, այլ նաև հաց առնելու համար փող չունենալու, հիմա էլ Մետրոն, իսկ Լևոնն էլ հարմար տեղավորված շարունակում է միայն գոռալ, Սերժը` խոստանալ, մեզ էլ հիմա մնում է հանուն մեր ազգի ներկայացուցիչների և մեզ թույլ չտանք Մետրոյի լրիվ անիմաստ թանկացումն իրականացնեն, որից հետո էլ ուղղակի սպասենք: Հիմա կարևորն այն է, որ հասկանանք, այս պետության մեջ բոլորս էլ ունենք հավասար իրավունքներ և հանդիսանում ենք Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, ուստի կարող ենք առանց Լևոնի նմանների էլ պահանջներ ներկայացնել ու հասնել մեր ուզածին: Չենք ուզում, որ թանկացնեն մետրոյի տոմսի գինը, ուրեմն պիտի չթանկացնեն, քանի որ սա ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՐԵՐՆ ՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՈՐՈՇՈՂՆԵՐԸ:
.........
No comments:
Post a Comment