Զարմանալի չէ...
Արդեն հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ոչ միայն խոստումներն են օդի մեջ մնում, այլ նաև պաշտոնական հայտարարությունները: Շատ նորմալ է դարձել, որ մի օր իշխանությունն ու ընդդիմությունը երկխոսելու որոշում են կայացնում, հաջորդ օրն իշխանությունն ընդդիմության քայլերը <տունտունիկ> է անվանում, ընդդիմությունն էլ իր հերթին արտահերթ ընտրություններ պահանջելով փորձում է ինչքան հնարավոր է երկար իր կողքը պահել արդեն չկողմնորոշված և հիասթափված մարդկանց: Մինչ այս ուշագրավ դեպքերն էլ վերջին տարիներին մենք ականատես ենք եղել շատ հետաքրքիր դեպքերի` վարչապետը կով կթել է սովորեցնում, արտգործնախարարը մշտնջենական լռությամբ բանակցություններ է վարում, բոլոր նախարարություններում հանկարծակիորեն խախտումներ և կոռուպցիայի դեպքեր են հայտնաբերվում, ինչ-որ վիթխարի ծրագրեր են նախագծվում, որոնք այդպես էլ նախագծման առաջին փուլում իրենցից գոհ թղթի վրա էլ մնում են: Մինչ կառավարությունը զբաղված է նման <մեծ> ու <պատվաբեր> գործերով, բյուջեն գնալով ճեղքվում է, պետության պարտքն էլ ավելանում, չենք խոսում էլ բնակչության մասին, որը բյուջեի հետ ուղիղ համեմատական նվազում է: Հիմա արդեն պարզ է դարձել, որ համաշխարհային ճգնաժամն այդքան էլ կապ չունի այժմյան Հայաստանի խայտառակ սոցիալական չպայմանների հետ: Այս ամենի հետ միասին էլ դեռ համարձակվում են զարմանալ, թե ինչու է ժողովուրդը հիշում Քոչարյանի պաշտոնավարման տարիները, երբ ամեն հայտարարություն ուժ ու կշիռ ուներ, այլ ոչ թե ասվում էր օդի մեջ, մի քանի օր ամենաշատը հիշվում , հետո կամ մոռացվում կամ էլ հերքվում: Իհարկե, այն ժամանակ էլ կային դժվարություններ, բողոքներ, բայց այդ ամենի հետ առաջընթաց էր նկատվում, արտաքին քաղաքականության մեջ էլ Հայաստանը երբեք ոչինչ չասողի ու լսողի դիրքում չէր հայտնվում: Մարդիկ կարող էին իշխանության քայլերի հետ համաձայն չլինել, բայց չհավատալ չէին կարող, քանի որ յուրաքանչյուր հայտարարություն, ծրագիր, նախագիծ, խոստում օդում չէր մնում: Այս ամենը մարդկանց ապագայի համար հանգիստ լինելու, գուցե շատ, գուցե քիչ, բայց հավատ էր ներշնչում: Հայը տեսնում էր պետության առաջընթացը, տեսնում էր Հայաստանի ապագան, զգում էր, որ արվում են քայլեր, որոնք միօրյա կյանք չունեն, այլ հետագայի համար են: Մարդիկ խոշոր ներդրումներ էին կատարում Հայաստանում, որոնք էլ նոր աշխատատեղեր էին, շատերի համար հաց, ապագա առաջընթաց, և այս ամենն արվում էր, քանի որ վստահում էին Հայաստանին, այլ ոչ թե մտածում, որ Հայաստանում իշխանության խոսքի վրա հույս դնել չի կարելի, ինչպես այժմ է: Այսօր, այո, ժողովուրդը մի քիչ էլ կարոտով է հիշում այն օրերը, երբ իրեն չէին ստիպում օր ու գիշեր ապրել քաղաքականությամբ, երբ ամեն մեկն իր գործով էր զբաղված, մտածում էր իր աշխատանքի և ընտանիքի մասին, եթե աշխատանք չուներ էլ, ապա գտնելն անհնար չէր: Այսօր Հայաստանի բոլոր քաղաքացիները ստիպված են մտածել քաղաքականության մասին, քանի որ այն մարդիկ, ովքեր պիտի մտածեն ժողովրդի մասին, ըստ երևույթին ավելի լուրջ զբաղմունք են գտել` սիլի բիլի են անում ընդդիմախոսների հետ, հետո որոշում են կռիվ-կռիվ խաղալ, հետո քարկտիկ, մի խոսքով մի տեսակ մանկամտացում է նկատվում մեր <հարգարժան պարոնայքի> շրջանակներում: Ժողովուրդն էլ արդեն հույսը կտրել է այն մտքից, որ գուցե կհիշեն վերջապես իրենց մանկության տարիները բաց թողած իշխանավորներն ու իբր թե հակաիշխանավորները, թե ինչի համար էին հավաքվել ու կանցնեն իրենց պարտականություններին: Բայց ոնց որ թե չի ստացվում, այսինքն իշխանության ձևավորման սկզբնական փուլում այնքան ամպագոռգոռ խոստումներ տվեցին, որ ժողովրդին մի պահ թվաց` իրոք լուրջ դեմքերի հետ գործ ունի, բայց արի ու տես, որ այս մարդիկ ժամանակ ու հավես չունեն իրենց իսկ գործով զբաղվելու համար: Դե այսքանից հետո էլ ո՞նց չհիշենք Քոչարյանի կառավարման տարիները, անկախ այն ժամանակվա թերություններից, միևնույն է նույնիսկ Քոչարյանի անձի հանդեպ հակակրանք տածող մարդն անգամ զգում է, որ Քոչարյանի կառավարման տարիներին մենք թե ներքին և թե արտաքին աշխարհում լուրջ էինք ընկալվում ու թեկուզ ոմանց համար փոքր թվացող քայլերով, բայց հաստատ առաջ էինք գնում, ուստի մենք շատ կուզենք նորից զգալ հային հատուկ վստահությունը, լրջությունն ու ապագայի հանդեպ ունեցած հավատը, որն ունեինք մի ժամանակ: Ահա թե ինչու զարմանալի չէ այն, որ մարդիկ իրոք կարոտով են հիշում երբեմնի լավ ժամանակները և հույսով սպասում, որ այդ ժամանակները նորից հետ են գալու:
http://www.youtube.com/watch?v=OaS59ZrZSqo&feature=player_embedded
.........
http://www.youtube.com/watch?v=OaS59ZrZSqo&feature=player_embedded
.........
Աբսուրդային իրականություն...
Արդեն ինչքան ժամանակ է լսում ենքերկխոսություն, բանակցություն, ծրագրերբառերը, և մի տեսակ երեք տարիշարունակվող դեժավյու է տիրում ողջՀայաստանում: Մարդիկ միացնում ենհեռուսատցույցը` տեսնում մտազբաղ դեմքովվարչապետի, ով իրեն ավելի շատ ուսուցիչ էզգում, քան վարչապետ: Ամեն անգամհերթական հավաքի ժամանակ վարչապետնիր պարտքն է համարում հիշեցնելնախարարներին, որ պետք է լուրջվերաբերվել, համապատասխան լրջագույնմոտեցում ցույց տալ և, իհարկե, մի քանիջղային նկատողութ-յուններ է անում, այնպիսիտպավորություն է ստեղծվում ,որ հավաքվել են ավագ դպրոցի սաներ, և նրանց խրատում են, այլ ոչ թեխելամիտ պարոնայք, ովքեր մեր երկրի տարբեր ոլորտների կառավարմամբ են զբաղված: Մի կողմ դնենքվարչապետի վարած անհաջող տնտեսական <առաջընթացը>, որն իրականում բավականին արագտեմպերով ներքև գլորվող հետընթացի վերածվեց, անցնենք իբր թե ընդդիմության ժողովրդական լինելուն:Երեք տարում երկրի վիճակն այնքան է վատացել, որ գրեթե բոլորը մտածում են Հայաստանը լքելու մասին,սոցիալական պայմանների մասին էլ չասենք, բայց այս ամենի հետ միասին ընդդիմությունն ավելիհարմար գտավ երկխոսել իշխանության հետ, այլ ոչ թե զբաղվել ժողովրդի համար կենսականնշանակություն ունեցող հարցերով: Իշխանությունն էլ իր հերթին մտածում է աթոռը պահելու մասին,ստացվում է ինչ-որ բրգաձև կառույց, որի գլխամասում կանգնած է Սերժ Սարգսյանը, բուրգիմիջնամասում հպարտորեն Սերժ Սարգսյանին իր ուսերի վրա է առել Լևոն տեր Պետրոսյանը, որն էլ իրհերթին բազմել է ժողովրդի ուսերին: Բուրգի գագաթին կանգնած պարոն նախագահի համար գերխնդիր էայնտեղ մնալը, իսկ ԼՏՊ-ի համար էլ նրան այդ հարցում օգնելը, այս ամենի հետ միասին նրանք առիթ բացչեն թողնում Ռոբերտ Քոչարյանի անունը հոլովելու համար, ով նույնիսկ հայտարարություն էլ չի արել:Մոռանում են, որ հենց Քոչարյանն է Լևոնի թողած քայքայված տնտեսությամբ, մինուսային տվյալներովՀայաստանին մի կերպ խելքի բերել և երկրի տեսք տվել: Անցյալը մոռանալը շատերին է հատուկ, բայցպետք չէ այս երեք տարվա վարած խայտառակ քաղաքականության արդյունքում տնտեսական,սոցիալական և մարդկային կրիզիսի մեջ հայտնված Հայաստանի հարցում նախկին իշխանություններինմեղադրել: Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվելուց հետո վարչապետի հետ միասին գերերևակայականծրագիր էր ներկայացրել, այսինքն նա հույս ուներ, որ կարող է շարունակել Քոչարյանի տեմպերով, բայց,ափսոս, այդ հիասքանչ ծրագիրն այդպես էլ թղթի վրա մնաց, գոնե մնար այն, ինչ կար, բայց… Մի խոսքով,բամբասանքները, բարբաջանքները ու ժողովրդի աչքերը կապող երկխոսությունները չեն կարող քողարկելփաստերը, բոլորս էլ լավ հասկանում ենք` որ նախագահն ինչքանով է ժողովրդավարական ևժողովրդանպաստ քաղաքականություն վարել, մնում է միայն հուսալ, որ Հայաստանի պայծառ օրերընորից հետ կգան:
P.S. <Առաջ Հայաստան> կարգախոսն էլ ոնց հասկանում ենք պետք էր հասկանալ` առաջ Հայաստանդեպի անդունդը: <Պայքար, պայքար, մինչև վերջ>-ն էլ` պայքարենք իրար դեմ հայեր, մինչև Հայաստանումէլ մարդ չմնա: Նույնիսկ կարգախոսներն են հակաժողովրդավրական, կարծում ենք, որ մի փոքրանկեղծությունը չէր խանգարի մեր ընդդիմասեր իշխանությանն ու իշխանասեր ընդդիմությանը:
.........
Երկկողմանի անլրջություն....
Հայաստանյան բարդ ու ծանր իրավիճակ, տնտեսական գերլարված պայմաններ, սա էլ հերիք չէր շոգն էլ մի կողմից: Այսքանի հետ միասին որոշել են խեղճ շներին հոսանքահարել, մարդկանց բարեկեցությունը վերջնականապես հոսանքահարեցին վեջացրեցին, հիմա ել անցել են շներին: Մեր հարգարժան նախագահն էլ Ստրաստբուրգում ինքն իրեն գերազանցելով մի քանի կոպիտ սխալ արեց, վերջում էլ գնաց Կազան ու իրենց ներկայացրած ամպագոռգոռ հանդիպումից փոշմանած վերադարձավ: Լևոնն էլ մի կողմից Հայաստանին լավ վարկաբեկեց, իսկ հայ ժողովուրդն էլ արդեն լավ հասկացավ, որ ոչ միայն իր մասին, այլ նաև Հայաստանի մասին մտածող չկա: Մենք էլ մեր հերթին որոշեցինք հետաքրքրության համար գնալ ամսի 30-ին կայացած ցույցին և հասկանալ, թե ինչն է գրավում արդեն բավականին քչացած Լևոնի վկաներին: Միտինգը սկսվեց Լևոնը բարբաջանքով, որի ամբողջ իմաստը արտահերթ ընտրություններն էին, ցանկություն առաջացավ ՍՏՈՊ տալ նրան և հարցնել` հարգելի ինքնակոչ նախագահ, իսկ ինչի չեք խոսում արտագաղթի մասին, որը վերջին տարիներին BBC-ի ցուցիչներով Հայաստանում հասել է տարեկան 150 000 մարդու, և այդ նույն տեմպերով եթե շարունակվի 2025 թ.-ին Հայաստանը կունենա մոտավորապես 500000 բնակիչ, ինչո՞ւ ժողովրդին չեք ներկայացնում նախագծեր, որոնց օգնությամբ կարելի է հաղթահարել ստեղծված գերկրիտիկական վիճակը Հայաստանում: Բազմաթիվ լուրջ խնդիրները թողած, մեր իբր թե ժողովրդի շահերով տառապող ընդդիմախոս երկխոսիկն արդեն զզվացրեց արտահերթ ընտրություն պահանջելով, իբր եթե արտահերթ ընտրություն լինի Հայաստանի լացակումած տնտեսական ցուցիչները միանգամից աճ կապրեն, եթե այդպես է գոնե մի նախագիծ ներկայացրեք, որով պատրաստվում եք բարելավել երկրի տնտեսական վիճակը, չնայած դուք ինչպես կարող եք դա անել, երբ ձեր կառավարման տարիներին բոլոր տվյալների առջև միայն ---- են եղել, որոնք ի դեպ նույն Ռոբերտ Քոչարյանը, ում վրա ցեխ շպրտելու առիթ բաց չեք թողնում, կարողացավ ոչ միան + դարձնել, այլ նաև բավականին զարգացում ապահովել: Այսօր այդ ցուցիչները նորից անկում են ապրում ու շատ արագ տեմպերով: Ժողովրդի համար ամենակարևոր հարցերը թողած արտահերթ ընտրություն եք պահանջում: Այս ամենի հետ միասին մեզ զարմացրեց նաև ժողովրդի տրամադրվածությունը, ավելի շուտ անտարբերությունը, քանի որ ներկաներից գրեթե ոչ ոք չէր լսում մեր ուղեղի գերավելցուկով տառապող երկխոսիկ-մենախոսիկին, մարդիկ իրենց ընտանեկան նորություններից էին կիսվում, իրենց անձնական կյանքն էին քննարկում: Մի անկյունում մի քանի երիտասարդներ տեսանք կանգնած, նրանց էլ մոտեցանք, հարցրեցինք` ինչու են եկել, պատասխանը լրիվ տրամաբանական էր` <բան չկար անելու, եկանք` տեսնենք` ինչ է ասում>: Մյուս տղան էլ քմծիծաղով ավելացրեց, որ <Լևոն պապին ա էլի, հավեսով խոսում ա, բայց դե, որ ասենք մի լուրջ բան ա ասում, սխալ կլինի>: Այս ամենը զարմանալի չէր լինի, եթե մենք ապրեինք գերզարգացած երկրում, և միտինգներ ու ցույցեր անեինք հանուն զվարճանքի և հետաքրքրության, բայց այս պարագայում ուղղակի աբսուրդ է միտինգ անել ու խոսել արտահերթ ընտրություններից, երբ երկիրդ կործանման է գնում: Մենք կարծում ենք, որ հայ ազգն էլ է արդեն այս ամենը շատ լավ հասկացել, ուղղակի ուզում է տեսնել, թե մինչև երբ է Լևոնը պատրաստվում իր անհաջող թատրոնը խաղալ, Սերժն էլ դահլիճում նստած ծափ տալ իր իսկ պատվիրած թատրոնի ձախողված դերասաններին: Հայ ազգը շուտով թափ կտա այս երեք տարիների փոշին իր վրայից ու կհասկանա, որ պետք է ռեալ բաների մասին մտածել` տնտեսություն, արդյունաբերություն, աշխատատեղեր, արտաքին պարտքի նվազեցում, այլ ոչ թե ավելացում, ինչն ի դեպ վերջին երեք տարիների ընթացքում մեր գերզարգացած վարչապետի և ոչ պակաս լրջախոհ դեմքով նախագահի ջանքերով եռապատկվել է, սակայն նույն Ռոբերտ Քոչարյանին հաջողվել էր արտաքին պարտքից բավականին մարել: Այս ամենը թողած ժողովրդի գլուխը ծանրացնում են ոչ մեկի համար ոչինչ չփոխող արտահերթ ընտրություններով, Կազանի իրենից ոչինչ չներկայացնող հանդիպմամբ և այլն: Մենք էլ որոշեցինք ուսումնասիրել Հայաստանի վերջին տարիների ստատիստիկան, ի դեպ հիմնվելով ոչ Հայաստանի ներկայացրած տվյալների վրա, մեր ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, և մի քանի օրից հնարավորություն կունենանք մանրամասն ծանոթանալ թե անցյալ և թե ներկա տվյալներին, ու հասկանալ, թե ինչն է պատճառը, որ ընդամենը երեք տարում հայտնվեցինք նման անելանելի վիճակում:
P.S.Մետրոն էլ թանկացրեցին, իսկ ժողովրդասեր Լևոնը թանկացումն ուժի մեջ մտնելուց մի օր առաջ ներկայացում տվեց ու նորից մոռացավ իր Կողմից <այդքան սիրելի> ժողովրդի համար անհրաժեշտ փոխադրամիջոցի մասին: Չնայած զարմանալի չէ, քանի որ Հայաստանում բոլոր բարձր աթոռների վրա մեղր է քսված, Լևոնն էլ մտածում է`< ումից եմ պակաս, որ աթոռ չունենամ>, համը բերանում է մնացել: Համ երկխոսիկ դարձավ, համ մենախոսիկ, համ դերասան, այն էլ ծանրաբեռնված ռեժիմով աշխատող ու իմպրովիզի իրավունք չունեցող դերասան, ու այսքանից հետո մեր հիասթափեցնել սիրող նախագահը նրան էլ հիասթափվածների սենյակ ուղարկեց:
.........