<Իմ իրավունքը դադարում է այնտեղ, որտեղ սկսվում է քո իրավունքը>, եթե այս ոսկե կանոնը հայտնի լիներ ՀԱԿ-ի առաջնորդ ԼՏՊ-ին, ապա նա այսօր չէր հայտնվի մեռյալների ցուցակում: Երեք տարի շարունակ նա ոտնահարեց հայ հասարակության որոշ խմբի բնական և սահմադրական իրավունքները` օգատագործելով հոգեբանական տարբեր հնարքներ, ազդեցության գրեթե բոլոր հնարավոր միջոցները, ինչը մարդկանց խաբելու և իր անձնական շահերին ծառայեցնելու նպատակ էր հետապնդում: Մենք արդեն երկար ժամանակ է ականատեսն ենք նրա բեմականացումների, որոշ մարդիկ իրենց տները թողած հույսով լի աչքերով գալիս էին հերթական թատրոնին` հավատալով, որ ահա այսօր է, հիմա է, արդեն, սկսել է ....: Իմաստ էլ չունի ասել, որ այդ պահն այդպես էլ չեկավ, և յուրաքանչյուր հայի համար էլ ցավալի է, երբ տեսնում է` ինչպես են խաբում իր ազգին ու հակաազգային ու հակամարդկային քայլեր անում: Լևոնն արդեն սպառեց իրեն, և դա փաստ է, քանզի իր վերջին շուրջօրյա ապարդյուն ցույցերից հետո պարզ դարձավ, որ այս մարդն ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում, չկա ոչ նախնական, ոչ էլ առավել ևս վերջնական նպատակ, միայն քարոզների շարան է, բայց այնտեղ հավաքված մարդկանց դժվար թե հետաքրքիր լինի Լևոնի լեզվական հմտությունները, բառապաշարն ու գիտական նվաճումները: Այս ամենին գումարում ենք այս երեք տարվա ընթացքում ԼՏՊ-ի թույլ տված բազմաթիվ հակասությունները, որոնք կարող եք հանգիստ տեսնել, եթե ժամանակ տրամադրեք ու ընթերցեք նրա այս երեք տարում բարբաջած ելույթները: Մենք, լինելով տրամաբանական անձինք, Լևոնին ու ՀԱԿ-ին որպես քաղաքական ուժ համարվում ենք սպառված` մեռյալ գոտի, որն այսօր ամեն ինչ անում է գոնե մի փոքր պատառ փախցնելու համար: Առաջիկայում ԱԺ ընտրություններն են, ինչը ՀԱԿ-ի վերջին հույսն է ինչ-որ կերպ կառավարման համակարգ մտնելու համար, Լևոնն իր մերձավորեների հետ միասին պատրաստ էր ամեն ինչ տալ հանուն իշխանության, ինչի համար էլ գնաց երկխոսության, սակայն, երևի թե չափից շատ պահանջներ էին ներկայացվել իշխանությանը, թե ինչքանով են այժմ համագործակցում իշխանությունն ու ընդդիմություն կոչեցյալը, դա էլ է հարց, բայց այն, որ ՀԱԿ-ը ոչ մի կետով չի համապատասխանում ընդդիմություն կոչվելու չափանիշներին, դա փաստ է: Երեք տարի բարբաջանք, ուղեղալվացման բուռն գործընթաց և շահադիտական բեմականացում, հիմա արդեն կարելի է հանգիստ շունչ քաշել և Լևոնին հրաժեշտ տալու արարողությունն իրականացնել:< Լևոնը մեռավ>,- ահա այսպես էլ կանվանենք այդ արարողակարգը, և կանդրադառնանք այս սպառված ռեժիմին իր վկաների հետ միասին միայն այն դեպքում, երբ նրանք ինչ-որ աբստրակտ գործողություն անեն, մինչ այդ այդպիսի քաղաքական ուժի գոյությունը կարելի է բացառել:
P.S.Ավելի լավ էր ԼՏՊ-ն մնար հայ ժողովրդի հիշողության մեջ որպես Հայաստանի ամենավատ նախագահ, բայց գոնե այդ տարիների համար արդարացում էր գտել իր համար, իսկ այս երեք տարի տևող հակաազգային գործունեության համար արդարացում չկա: Վերջում էլ խորհուրդ կտանք Լևոնին չհուսահատվել, քաղաքականությունն ու շոու բիզնեսն այդքան էլ միմյանցից հեռու չեն, կարող է իրեն այդ ոլորտում էլ փորձել` որպես DJ, համոզված ենք դա նրա մոտ հաստատ ավելի լավ կստացվի, համենայն դեպս ՀԱԿ-ի միջոցառումների ժամանակ լավ էլ ժամանակակից Remix-ներ են անում, երեկոյան էլ աշխույժ Party-ներ անցկացնում....:))

No comments:
Post a Comment