Այս օրերի ընթացքում Երևանում ակտիվություն էր. քաղաքական մթնոլորտում էր մշտականից մի փոքր ավելի անտրամաբանական վիճակ: ՀԱԿ-ին հատուկ հնարավորություն ընձեռնվեց Ֆրանսիայի նախագահի առջև էլ իր անտրամաբանական միտինգները շարունակելը: ՀԱԿ-ն արդեն այնքան է կենտրոնացել միայն ինքն իր նպատակների և շահերի վրա, որ ոչ միայն հաշվի չի առնում, թե Հայաստանն ինչ դեմքով հանդես կգա արտաքին աշխարհի առջև, այլ նաև բառիս բուն իմաստով թքած ունի ժողովրդի և հայության համար ազգանվեր գործունեություն ծավալած գործիչների վրա: Նախ, ցանկանում ենք ցավակցել հայ ազգին, ինչպես նաև Վանուշ Խանամիրյանի ընտանիքին, չնայած, որ Վանուշ Խանամիրյանին կարելի է անմահների շարքին դասել, քանզի նա միշտ կմնա հայ ազգի հիշողության մեջ` որպես հայկական պարարվեստի կարկառուն ներկայացուցիչ և մարդկային բարձր հատկանիշներով օժտված անձնավորություն: Այս ամենը հաշվի առնելով, ՀԱԿ-ը գոնե մարդկային հատկանիշներից ելնելով պարտավոր էր մի օրով դադարեցնել իր միտինգ կոչվող բեմականացումը: Այնպես ստացվեց, որ իշխանությունն էլ իր հերթին այնքան կարողություն չունեցավ մշակույթի գործչին ըստ արժանվույն հրաժեշտ տալու համար ամեն ինչ ձեռնարկել և իրականացնել: Լինելով հայ` մենք հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար իրոք ցավալի է, երբ արդեն որևէ կուսակցություն կորցնում է իր հարգանքը ազգի մեծերի հանդեպ, իշխանությունն էլ իր հերթին չի կարողանում իր ազգի վաստակավոր զավակի հրաժեշտի արարողության կազմակերպման համար բանակցություններում հաղթող դառնալ, դա արդեն խոսում է ընդդիմության ազգնուրացության և իշխանության թուլության մասին: Վերջում էլ ավելացնենք, որ նույնիսկ ամենասարսափելի պատերազմների ժամանակ, երբ անհրաժեշտություն էր լինում, պատերազմը դադարեցվում էր որոշ ժամանակով, փաստորեն ստացվում է, որ ՀԱԿ-ի միտինգը պատերազմից էլ սուրբ բան է դարձել Լևոնի և իր մտերիմների համար, և եթե մի օր Լևոնականները չլսեն, թե ինչքան է փոշմանել Լևոն պապին քաղաքականություն մտնելու համար, երևի հոգեբանական անբավարարվածություն կառաջանա նրանց մոտ:
P.S.Անկախ քաղաքկան կողմնորոշումից եկեք չմոռանանք, որ հայ ենք և հարգենք ինքներս մեզ ու մեր մեծերին....
No comments:
Post a Comment