Չթողեցին քնեմ...:)))10:00 - հազիվ հասցրել էի նորմալ քնել, հանկարծ երկարատև դռան զանգ, բացում եմ դուռը, տեսնում եմ շատ լուրջ և մտազբաղ դեմքով լույսի մարդ: Կիսաքնած բացատրում եմ, որ, հա, մուծել ենք, շնորհակալություն այսչափ ուշադրության համար, չգիտեմ հարևանը մուծել է,թե չէ...Փաստորեն հարևանը տանը չէ, ես իրոք չեմ կարող օգնել, հաջող, հաջող....Նորից տաք անկողին, փափուկ բարձ...
10:30 - էլի այս զզվելի զանգը, արդեն մտքումս մի քանի ոչ գրագետ և գրական արտահայտություններ ասելով` մոտենում եմ դռանը, կատաղած բացում եմ դուռը, տեսնում եմ գազի մարդ...Բարև, բարև... չեկը ճիշտն ասած չգիտեմ ուր է, մամաս տանը չի, կլինի՞ մի քիչ ուշ գաք, փաստորեն չի լինի, զանգ մամային, 15 րոպե չեկի փնտրում, վերջապես այդ չարաբաստիկ չեկը, վերցրեք, հեսա, վերջ.... Չէ ոչ մի խնդիր չունենք գազի հետ, շատ գոհ և շնորհակալ ենք, իհարկե, եթե հաշվի չառնենք մի քանի թերություններ, բայց ոչինչ, նորմալ է, միայն թե գնացեք..... Վաայ, վերջապես...
11:20 - Երազի ամենաօրիգինալ և ամենասպասված պահին, զըընգ, զըըըընգ, զըըըընգ.... Հանկարծ հասկանում ես, որ սա արդեն երազ չի, այս անգամ արդեն բարձրաձայն ասում ես` ինչ մտածում ես զանգ տվողի հասցեին, բացում ես դուռը, ակնոցներով ջրի մարդ, ու այս կիսաքնած ու կատաղած վիճակիդ պակասում էր միայն ջրաչափի թիվը նայելը....Պարզվում է , որ ջրաչափի թիվ նայելն էլ է արվեստ, հատուկ ձև կա, 5 անգամ սխալ ասելուց հետո, վերջապես ջրի մարդ- արվեստագետը բարեհաջող գրանցում է տվյալները... , խորը հոգոց, ձևական զզվելի ժպիտ, մերսի, ՀԱՋՈՂ...
11:50 - Կես ժամ տանջվում ես, բայց չի ստացվում քնել...արդեն գլուխդ մի քիչ սկսել է ցավել...
12:20 - Զըըընգ, զըըըընգ, զըըընգ....Փնթփնթալով մոտենում ես դռանը, բարև, բարև...զիբիլի մարդ, պարզվում է, որ զիբիլի վարձը մոռացել ես մուծել, տալիս ես, գրեց-ջնջեց , ստորագրություն, 1000 դրամի համար կես ժամ ժամանակի անիմաստ կորուստ, այս մեկին էլ ճանապարհեցիր...
13:10 - արդեն ոնց-որ քնել ես հազիվ, գլխացավի դեղն էլ սկսում է մի քիչ ազդել...տաք, փափուկ անկողին, քաղցր քուն է արդեն սկսվում...
13:30 - տա-տա-տա-տա-տա-րա-րա-րաաա....րաաաա... բուդիլնիկ......
Հարգելի էլեկտրոգազաջրազիբիլային վարչություններ, հնարավոր չէ՞ այս գերզարգացած և քաղաքակիրթ պայմաններում, օրինակ, գոնե նամակով տեղեկացնեք այս ամեն ինչի մասին, կամ հեռախոսազանգով ճշտեք այս բոլոր հարցերը, այլ ոչ թե գազի մարդ, ջրի մարդ, զիբիլի մարդ ու էլի չգիտեմ ինչի մարդ.... ANINA
Հեռուստացույցն ինչներիդ է պետք???:))))
Միացնում ես հեռուստացույցը նույն բարբաջանքներն են՝ կորած որբեր, սիրահարված ու իրենց կորցրած կույսեր, ատրճանակով քաչալներ, փորավոր ինքնավստահներ ու այս ամենի կողքին զարգացող Հայաստան,Մի պահ փորձեցի պատկերացնել այդ զարգացած Հայաստանը,
Իմ թանկագին ժամանակը վատնեցի մի ամբողջ օր հեռուստացույց դիտելու վրա, քանի որ գաղտնիք չէ՝ մեդիան շատ բան կարող է ասել երկրի պրոգրեսի կամ էլ ռեգրեսի մասին:
Առավոտյան տեսնում ենք մի կերպ քնից զարթնած հաղորդավարներ, այնուհետև հյուրեր, ովքեր սկսում են պատմել իրենց բիզնեսի, անձնական ձեռքբերումնեի, ամուսնու կամ կնոջ սիրած կերակուրների, երեխաների դպրոցի գնահատականների մասին, հետո էլ առողջության համար մի քանի ժամկետանց խորհուրդներ, ժպիտներ, մաղթանքներ, բարևների ժամը մեր պրոգրեսիվ հանրապետությունում ավարտվեց,
Հայտնվեցին լրատվության , որտեղի?ց էլ գտնում են այդքան իրար հակասող և ոչինչ չասող լուրեր, չեմ հասկանում,
Միջազգային ձեռքբերումներ, տնտեսական աճ, համաշխարհային ճգնաժամ, փոթորիկ, ջրհեղեղ, ցույց, երկխոսություն, բառակույտ հիշեցնող հայտարարություններ, այսքան նեգատիվ ինֆորմացիայի կողքին միակ բարի լուրը կարող է լինել ասենք այն, որ Եվրոպայի ինչ-որ երկրում փրկել են թափառական կատվի կյանքը, սա էլ պոզիտիվի չափաբաժինն էր, թե չէ համահայկական դեպրեսսիան կարող էր անկառավարելի դառնալ,
Հաջորդ փուլն արդեն ազգովի ճաշ եփելն է, բոլոր ալիքներով տարբեր մարդիկ զբաղված են ճաշ եփելով,
Ճաշն էլ պատրաստեցինք վերջացրեցինք ու սկսվեցին ազգային ՝ խեղճ Աննա, զզվելի Շուշան, տականք Վալոդ, սիրահարված Քիսո, մոլորված Արշակ, հարստահարված Վարազդատ, ամենակարող Հոռոմ, վախեցած հարևանի աղջիկ, բռնաբարված Վարդուշիկ, մահամերձ մամա, նորահայտ պապա, լպիրշ Քիսո, հալալ կաթ-մածնակեր Սրբուհի...
Մինչև ուշ երեկո ազգովի տվայտվեցին, տառապեցին, ապրեցին ու քննարկեցին, օֆ աման անելով էլ գիշերը դիմավորեցին, լավ է , որ իրենց կյանքում գոնե նման անհեթեթ դեպքեր չեն պատահում, մնում էր պատահեին,
Տեսնո?ւմ եք, ցույց են տալիս, որ զգաք, թե ինչ լավ վիճակում եք, բա ինչ կանեիք, որ հայտնվեիք այդ խեղճ հերոսների տեղը, զգո?ւմ եք ինչ զարգացած երկրում ենք ապրում, պետք չի դժգոհել, մանավանդ որ ամեն օր դեպրեսսիայի կյանքի համար անհրաժեշտ չափաբաժինը ստանում եք, դե ցույց-մույցերն էլ կողքից իրենց գործն են անում, լրիվ նորմալ խեղաթյուրված վիճակ է, կարևորն առաջընթաց կա, ասեք, որ կա,
Անցնենք գիշերային ժամերին, այստեղ էլ նորից տրվեցին դեղի պես անհրաժեշտ խոստումնալից լուրերը, մի պահ լավ զգացինք, երբ հաղորդավարը շատ լուրջ դեմքով ու տոնով սկսեց պատմել մեր հանրապետությունում կատարվող համամարդկային ձեռքբերումների մասին,
Վերջում էլ այս ամենը եզրափակվեց ամբողջ օրվա դեպրեսիվ նոտայի կրկնությամբ, մարդ ես ինչ-որ մեկը գուցե բաց թողած լիներ տխրահռչակ Աննայի անսպասելի հղիացած լինելու փաստը կամ ցանկանար մի անգամ ևս վայելել Վալոդիկի քյառթու բառապաշարը...
Ընթացքում բացթողնված հաղորդումների համար կներեք, միգուցե գիտահանրամատչելի հաղորդումներ էլ կան, որոնք ես չհասցրեցի վայելել կամ ասենք լուրջ գեղարվեստական ֆիլմերի նմուշներ, եթե կան տեղեկացրեք ինձ, եթե ոչ, ապա կորցրեք հեռակառավարման վահանակը, ինչներիդ է պետք???...:)))
.........