Հայաստանյան բարդ ու ծանր իրավիճակ, տնտեսական գերլարված պայմաններ, սա էլ հերիք չէր շոգն էլ մի կողմից: Այսքանի հետ միասին որոշել են խեղճ շներին հոսանքահարել, մարդկանց բարեկեցությունը վերջնականապես հոսանքահարեցին վեջացրեցին, հիմա ել անցել են շներին: Մեր հարգարժան նախագահն էլ Ստրաստբուրգում ինքն իրեն գերազանցելով մի քանի կոպիտ սխալ արեց, վերջում էլ գնաց Կազան ու իրենց ներկայացրած ամպագոռգոռ հանդիպումից փոշմանած վերադարձավ: Լևոնն էլ մի կողմից Հայաստանին լավ վարկաբեկեց, իսկ հայ ժողովուրդն էլ արդեն լավ հասկացավ, որ ոչ միայն իր մասին, այլ նաև Հայաստանի մասին մտածող չկա: Մենք էլ մեր հերթին որոշեցինք հետաքրքրության համար գնալ ամսի 30-ին կայացած ցույցին և հասկանալ, թե ինչն է գրավում արդեն բավականին քչացած Լևոնի վկաներին: Միտինգը սկսվեց Լևոնը բարբաջանքով, որի ամբողջ իմաստը արտահերթ ընտրություններն էին, ցանկություն առաջացավ ՍՏՈՊ տալ նրան և հարցնել` հարգելի ինքնակոչ նախագահ, իսկ ինչի չեք խոսում արտագաղթի մասին, որը վերջին տարիներին BBC-ի ցուցիչներով Հայաստանում հասել է տարեկան 150 000 մարդու, և այդ նույն տեմպերով եթե շարունակվի 2025 թ.-ին Հայաստանը կունենա մոտավորապես 500000 բնակիչ, ինչո՞ւ ժողովրդին չեք ներկայացնում նախագծեր, որոնց օգնությամբ կարելի է հաղթահարել ստեղծված գերկրիտիկական վիճակը Հայաստանում: Բազմաթիվ լուրջ խնդիրները թողած, մեր իբր թե ժողովրդի շահերով տառապող ընդդիմախոս երկխոսիկն արդեն զզվացրեց արտահերթ ընտրություն պահանջելով, իբր եթե արտահերթ ընտրություն լինի Հայաստանի լացակումած տնտեսական ցուցիչները միանգամից աճ կապրեն, եթե այդպես է գոնե մի նախագիծ ներկայացրեք, որով պատրաստվում եք բարելավել երկրի տնտեսական վիճակը, չնայած դուք ինչպես կարող եք դա անել, երբ ձեր կառավարման տարիներին բոլոր տվյալների առջև միայն ---- են եղել, որոնք ի դեպ նույն Ռոբերտ Քոչարյանը, ում վրա ցեխ շպրտելու առիթ բաց չեք թողնում, կարողացավ ոչ միան + դարձնել, այլ նաև բավականին զարգացում ապահովել: Այսօր այդ ցուցիչները նորից անկում են ապրում ու շատ արագ տեմպերով: Ժողովրդի համար ամենակարևոր հարցերը թողած արտահերթ ընտրություն եք պահանջում: Այս ամենի հետ միասին մեզ զարմացրեց նաև ժողովրդի տրամադրվածությունը, ավելի շուտ անտարբերությունը, քանի որ ներկաներից գրեթե ոչ ոք չէր լսում մեր ուղեղի գերավելցուկով տառապող երկխոսիկ-մենախոսիկին, մարդիկ իրենց ընտանեկան նորություններից էին կիսվում, իրենց անձնական կյանքն էին քննարկում: Մի անկյունում մի քանի երիտասարդներ տեսանք կանգնած, նրանց էլ մոտեցանք, հարցրեցինք` ինչու են եկել, պատասխանը լրիվ տրամաբանական էր` <բան չկար անելու, եկանք` տեսնենք` ինչ է ասում>: Մյուս տղան էլ քմծիծաղով ավելացրեց, որ <Լևոն պապին ա էլի, հավեսով խոսում ա, բայց դե, որ ասենք մի լուրջ բան ա ասում, սխալ կլինի>: Այս ամենը զարմանալի չէր լինի, եթե մենք ապրեինք գերզարգացած երկրում, և միտինգներ ու ցույցեր անեինք հանուն զվարճանքի և հետաքրքրության, բայց այս պարագայում ուղղակի աբսուրդ է միտինգ անել ու խոսել արտահերթ ընտրություններից, երբ երկիրդ կործանման է գնում: Մենք կարծում ենք, որ հայ ազգն էլ է արդեն այս ամենը շատ լավ հասկացել, ուղղակի ուզում է տեսնել, թե մինչև երբ է Լևոնը պատրաստվում իր անհաջող թատրոնը խաղալ, Սերժն էլ դահլիճում նստած ծափ տալ իր իսկ պատվիրած թատրոնի ձախողված դերասաններին: Հայ ազգը շուտով թափ կտա այս երեք տարիների փոշին իր վրայից ու կհասկանա, որ պետք է ռեալ բաների մասին մտածել` տնտեսություն, արդյունաբերություն, աշխատատեղեր, արտաքին պարտքի նվազեցում, այլ ոչ թե ավելացում, ինչն ի դեպ վերջին երեք տարիների ընթացքում մեր գերզարգացած վարչապետի և ոչ պակաս լրջախոհ դեմքով նախագահի ջանքերով եռապատկվել է, սակայն նույն Ռոբերտ Քոչարյանին հաջողվել էր արտաքին պարտքից բավականին մարել: Այս ամենը թողած ժողովրդի գլուխը ծանրացնում են ոչ մեկի համար ոչինչ չփոխող արտահերթ ընտրություններով, Կազանի իրենից ոչինչ չներկայացնող հանդիպմամբ և այլն: Մենք էլ որոշեցինք ուսումնասիրել Հայաստանի վերջին տարիների ստատիստիկան, ի դեպ հիմնվելով ոչ Հայաստանի ներկայացրած տվյալների վրա, մեր ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, և մի քանի օրից հնարավորություն կունենանք մանրամասն ծանոթանալ թե անցյալ և թե ներկա տվյալներին, ու հասկանալ, թե ինչն է պատճառը, որ ընդամենը երեք տարում հայտնվեցինք նման անելանելի վիճակում:
P.S.Մետրոն էլ թանկացրեցին, իսկ ժողովրդասեր Լևոնը թանկացումն ուժի մեջ մտնելուց մի օր առաջ ներկայացում տվեց ու նորից մոռացավ իր Կողմից <այդքան սիրելի> ժողովրդի համար անհրաժեշտ փոխադրամիջոցի մասին: Չնայած զարմանալի չէ, քանի որ Հայաստանում բոլոր բարձր աթոռների վրա մեղր է քսված, Լևոնն էլ մտածում է`< ումից եմ պակաս, որ աթոռ չունենամ>, համը բերանում է մնացել: Համ երկխոսիկ դարձավ, համ մենախոսիկ, համ դերասան, այն էլ ծանրաբեռնված ռեժիմով աշխատող ու իմպրովիզի իրավունք չունեցող դերասան, ու այսքանից հետո մեր հիասթափեցնել սիրող նախագահը նրան էլ հիասթափվածների սենյակ ուղարկեց:
.........
No comments:
Post a Comment