Հայաստանի իշխանավորներին և առավել ևս ընդդիմության անդամներին արդեն բնորոշ է դարձել կարևորն արկարևորից չտարբերելը, ինչն էլ հանգեցնում է ստեղծված անհասկանալի քաղաքական վիճակին: Արդեն ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ Լևոնի իշխանության սազը լինելու փաստը, ինչի արդյունքում էլ հիասթափության մեծ ալիք է ստեղծվել: Նույնիսկ անկախության քսան ամյակը, որը տոն է համայն հայերիս համար, բոլորը մի տեսակ թերահավատորեն էին նշում, կորել է հույսի նշույլն անգամ, որ մեր հայրենիքն անդունդը չի գլորվի: Այս պարագայում կարելի է ասել` պետք չէ վատատես լինել, ինչը մի փոքր գուցե տեղին չի հնչում, բաց իրոք ամեն ինչ չէ, որ կորած : Անկախության ձեռքբերումն իրոք Հայաստանին բավականին օգտավետ եղավ, ինչը մեզ հնարավորություն տվեց հաղթել Արցախյան պատերազմում, վերջապես հնարավորություն ունեցանք բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը, մասնավոր սեփականության համակարգը ձևավորվեց, կոմինիստական ՉԻ ԿԱՐԵԼԻ ռեժիմից հետո թեթև շունչ քաշեցինք, և մենք սկսեցինք որոշել, թե ինչ է մեզ կարելի, ինչ` չէ: Այս ամենի հետ միասին ունեցանք նաև բազմաթիվ սխալներ, որոնց կարելի է նույնիսկ ճակատագրական համարել, մասնավորապես ԼՏՊ-ի կառավարման տարիներին, այնուհետև երկրորդ նախագահի օրոք միայն Հայաստանը սկսեց որպես պետություն դեմք ստանալ, ներկայանալ աշխարհին ու չամաչել ոչ իր փոքրությունից, և ոչ էլ նորանկախությունից: Տաս տարվա ընթացքում մենք իրական աճ գրանցեցինք, ու որպես պետություն կայունացանք, և հենց այդ տարիների արդյունքն է, որ այսօր Անկախության օրը նշելիս կարողանում ենք բարձր գլխով աշխարհին ներկայանալ, բայց շատ ավելի համարձակ կներկայանայինք, եթե չլինեին այժմյան քաղաքական փտած ռեժիմները, և այս երեք տարվա ընթացքում պահվեր այն զարգացման ալիքը, ինչը ցավոք սրտի միայն անկում ապրեց, որն էլ իր հերթին դարձավ արտագաղթի, հիասթափության և հուսալքման պատճառ: Այստեղ էլ արդեն հանգում ենք այն մտքին, որ մեր այժմյան քաղաքական գործիչները չեն տարբերում կարևորն անկարևորից, չեն գիտակցում, որ միայն ճոռոմ ելույթներ ասելու համար չեն ընտրվել կամ նշանակվել, ընդդիմությունն էլ նրանց հետ նույն շարքերում կանգնած զբաղված է միայն ելույթասությամբ: Հայաստանն էլ անկախացավ, մի կերպ ԼՏՊ-ի ավերակներից հետո վերակենդանացավ, զարգացավ, նոր ուժ ու շունչ առավ, բայց հիմա մի տեսակ անկապանում է` երեք տարի տևող քաղաքական թատրոնների պատճառով: Մնում է միայն , որ ազգովի ասենք` ուշքի եկեք, պարոնայք, մեզ ՄԵՐ երկիրը պետք է....
.........
.........
No comments:
Post a Comment