Հայաստանում քաղաքական կյանքը կանգ է առել, բայց սա տեղի է ունենում ոչ այն պատճառով, որ իշխանությունն ընդդիմության հետ միասին հոգնել է ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկելուց, այլ ուղղակի դադար է վերցրել նոր թափով ժողովրդի ուղեղը գրոհելու համար: Տիգրան Սարգսյանին այլևս չի հաջողվում իտալական մակարոններ կախել հայ ազգի ականջներին, համոզել, որ Հայաստանի տնտեսությունն իրականում աճել է, այլ ոչ թե անդունդի եզրին հայտնվել, արտագաղթի իրական ծավալն ինչքան էլ ցանկանան թաքցնել, միևնույն է պաշտոնական տվյալներն անգամ ահագույժ են, ընդդիմության դիմակն էլ արդեն այնքան բացահայտ է դարձել, որ նույնիսկ երեխան կարող է նկատել նրանց պատվեր կատարողի իրական դեմքը, այս <գեղագիտական> ֆոնի վրա էլ ԲՀԿ-ի վրա գործադրած բացահայտ ճնշումները` թմրամոլ ԲՀԿ-ականներ, կրակոցներ.... Տիգրան Սարգսյանի սպառնալիքը սկսում է իրականանալ` ով ՀՀԿ-ի հետ չի, կոտրած տաշտակի առջև է հայտնվելու: ԲՀԿ-ն էլ հայտնվել է անելանելի վիճակում, որը եթե երկար տևի կարող է ԲՀԿ-ի համար բավականին ծանր հետևանքներ ունենալ: ԲՀԿ-ն պետք է վերջապես կամք ու քաջություն ունենա և հայտարարի իր քաղաքական կողմնորոշման մասին: Այն որ ԲՀԿ-ՀՀԿ համագործակցությունը ԲՀԿ-ի օգտին չի կարող լինել փաստ է, քանի որ պարոն նախագահին այս կուսակցությունից միայն ձայներ են պետք, որից հետո ԲՀԿ-ի գոյությունը որպես սպառնալիք կընկալվի ու պարոն Ծառուկյանի կուսակցական ընկերները կպարզվի ոչ միայն թմրամոլ են, այլ նաև կուռուպացված պաշտոնյաներ, ազգի դավաճաններ, անբարո մարդիկ, մի խոսքով հնարավոր բոլոր ձևերով իշխանությունը կփորձի ոչնչացնել ԲՀԿ-ականների բարի համբավը, որը նրանք այսօր վայելում են: ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը չեն հանդուրժի քաղաքական դաշտում մեկ ուրիշ ազդեցիկ կուսակցության գոյության փաստն անգամ, առավել ևո որ այն ավելի ժողովրդականություն է վայելում: ԲՀԿ-ն այս իրավիճակից կարող է դուրս գալ միայն այն դեպքում, երբ կարողանա քաղաքական կամք դրսևորել ու խոստովանի, որ իր կայացումը տեղի է ունեցել շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի: Այսօր երկրորդ նախագահը ոչ մի հայտարարություն չի արել իր վերադարձի վերաբերյալ, բայց չի էլ կարելի բացառել, որ նման բան տեղի կունենա: ԲՀԿ-ն էլ ուղղակի պետք է կարողանա ճիշտ ու արագ կողմնորոշվել, քանի որ երկար մտածելու դեպքում կարող է կորցնել ոչ միայն իր դիրքը, այլ անհետանա քաղաքական դաշտից: Այս դեպքում կարծում եմ ԲՀԿ-ի համար լավագույն ելքը կլինի արագ ու ճիշտ կողմնորոշվելը, ինչքան էլ որ իշխանությունները ցանկանան ճնշել այս կուսակցությանը, միևնույն է այսօր ԲՀԿ-ն այն քիչ կուսակցություններից է, որին ժողովուրդը հավատում է: Հայաստանում քաղաքական դաշտն արդեն երկար ժամանակ է տրագիկոմեդիայի է վերածվել, որտեղ որպես քավության նոխազ միշտ ընտրվում են համեմատաբար ավելի անվնաս, խելամիտ ու ժողովրդամետ ուժերը, իսկ պատվեր կատարողներին, Սերժ Սարգսյանին անվերապահորեն ենթարկվողներին, ընտրությունների ժամանակ <ձեն բերողներին> ու նմանատիպ էժանագին և միանգամյա օգտագործման մարդկանց պարգևներ ու պաշտոնի բարձրացում է խոստացվում, բայց <ձկնիկ եմ որսում> տրամաբնությամբ, պարոն նախագահն իր ուզածին հասնելուց հետո կամ կարթը որսի կոկորդում այս ու այն կողմ տանելով թողնում է նրան մի քիչ էլ լող տալ ջրի մեջ կամ էլ վերջ տալիս նրա ծովային դրախտին: Հուսով ենք ԲՀԿ-ն էլ չի հայտնվի ձկնիկների թվում ու կկարողանա արագ ու ճիշտ կողմնորոշվել:
Ա.Հովհաննիսյան.....
Ա.Հովհաննիսյան.....
No comments:
Post a Comment